Ինչքան ավելի
բարակ է սառույցը, այնքան ավելի շատ
են բոլորն ուզում
համոզվել, թե արդյոք
այն կդիմանա:
Զգուշացիր նրանից,
ով քո հարվածին չի պատասխանել:
Շատ առաջ
կգնա նա, ով չի զիջում
իրեն հավասարին, պահպանում է արժանապատվությունը ուժեղագույնի նկատմամբ ու կարողանում է մեծահոգի լինել
անպաշտպանների հանդեպ:
Մեծ արժանիք չէ, եթե մարդ
ազնիվ է միայն
նրա համար, որ ոչ ոք չի էլ փորձել նրան
կաշառել:
Եղիր քաղաքավարի բոլորի հետ, մարդամոտ` շատերի հետ, տնավարի` ոմանց հետ:
Սիրեք այն
ճշմարտությունը, որը մեզ
շտկում է և մերժում այն,
որը մեզ շողոքորթում է:
Մենք ավելի
շատ խոսում ենք
թշնամիների մասին, քան
գովում մեր բարեկամներին:
Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց:
Դժվար է հարմար առիթ
ձեռք բերել, սակայն
դյուրին է այն
ձեռքից բաց թողնելը:
Սովորաբար մենք
ատում ենք նրանց,
ում արհամարհել չենք
կարող:
Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
Ընկերությունը, որը ընդհատվել է, ճիշտն ասած, երբեք էլ չէր սկսվել:
Լավագույն տարբերակի ընտրությունը երբեմն բարդանում է դրա չափազանց պարզ լինելու հանգամանքով:
Մեծագույն սխալը, որը մարդ կարող է գործել իր կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է:
Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի տալիս է համբերատարներին։
Սերը թեորեմ է, որն անընդհատ պետք է ապացուցել:
Հին ու բարի ժամանակներում գրքեր գրում էին գրողները, բայց կարդում էին բոլորը, իսկ հիմա գրքեր գրում են բոլորը, բայց չի կարդում ոչ ոք։
Ծխելը թույլ է տալիս հավատալ, որ դու ինչ-որ բան ես անում , երբ ոչինչ չես անում:
Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է` խելոք է: Կնշանակի այնքան խելք ունի որ հասկանում է թե հիմար է, ուստի լռում է, որ չիմանան թե հիմար է:
|