Միտքը գեղեցիկ է, երբ նրան ընթերցողի գլխում ծնվում են շատ ուրիշ գեղեցիկ մտքեր:
Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն դժվար:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Սառնությունը հոգու ամենասարսափելի հիվանդությունն է:
Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ:
Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա:
Մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում,քան ճշմարտությանը:
Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ:
Նախանձն է չարիքի սկիզբը:
Մարդկային էությունը բաիքների ձգտող է և ոչ թե չարիքների:
Խելքն ապստամբում է որոշ կարծիքների դեմ, ինչպես որ ստամոքսը մերժում է որոշ կերակրատեսակներ:
Տխմարների լեզուն մտքից առաջ է ընկնում:
Ինքն իրեն սիրահարվածը մրցակիցներ չունի:
Փողը ոչ ոքի հիմար չի դարձնում, այն միայն հիմարներին ի ցույց է դնում:
Մարդ սովորաբար հակված է հավատալու նրան, ինչ ցանկալի է իրեն:
Լավ սկիզբը գործի կեսն է:
Խելոքին բավական է և ակնարկը:
Այն ինչ արժե անել, արժե լավ անել:
Ամենամեծ սխալն է. կարծել, որ դու երբեք չես սխալվում:
Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:
|