Անկեղծությունը ճշմարտություն չէ:
Ճշմարտությունը հաճախ այնքան պարզ է լինում, որ մարդիկ դրան չեն հավատում:
Կյանքը հետ պտտվող անիվ է, գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ:
Մի նեխած ձուն փչացնում է ամբողջ կարկանդակը:
Գիտելիքը գոյություն ունի նրա համար,որ այն տարածեն:
Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցրու հետևանքների մասին, այլապես ուզածդ երբեք չես անի:
Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի կտոր:Չկպչելու համար մարդ պիտի ոսկի դառնա:
Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին:
Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը` կամավոր պարտապան:
Բոլոր գիտությունների հետազոտության դաշտն անսահման է:

Մի վախեցիր ծիծաղել քեզ վրա, իքնաքննադատությունը նույնպես անհրաժեշտ է, ինչպես լվացվելը:
Մարդու խելքի մասին ավելի դյուրին է դատել նրա հարցերով, քան նրա պատասխաններով:
Գաղափարը սերմ է. աշխատանքը տալիս է նրան աճելու հնարավորություն:
Ճշմարիտ մեծությունն արտահայտվում է նրանով, որ մարդ ճանաչում ու հարգում է նաև իր հակառակորդների մեծությունը:
Եթե դուք սիրում եք միայն նրանց, ովքեր թերություն չունեն ուրեմն ոչ մեկին էլ չեք սիրում:
Երբ մենք երջանիկ ենք լինում միշտ բարի ենք լինում, բայց երբ բարի ենք լինում, միշտ չէ որ երջանիկ ենք լինում։
Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է չսիրելն է դժբախտություն։
Գործի մասին դատիր ըստ ելքի:
Երբ կասկածում եք,ասեք ճշմարտությունը:
Ճշմարտության լավագույն զարդը նրա մերկության մեջ է:
|