կիրակի, 20.07.2025, 05:09ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ Հյուր | RSS
Մենք
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆՅՈՒ
Категории раздела
Мои статьи [73]
ՀՆԱՐՔՆԵՐ [0]
Block title
...
Եղանակ

ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԳԼԽԱՎՈՐ » ՀՈԴՎԱԾՆԵՐ » Мои статьи

Աֆորիզմներ

 

Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:

 

Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել:

 

Շատերը ձգտում են տեսնել այն, ինչ յոթ սարի հետեվում է, իսկ այն, ինչ իրենց քթի տակ է, արհամարհում են:

 

Մի՛ խոսիր, եթե այն, ինչ ասելու ես, ավելի գեղեցիկ չէ, քան լռությունը

 

Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից:

 

Ով սովոր է կեղծ լինել ուրիշներ հետ, նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:

 

Մարդիկ միշտ էլ անկեղծ են ուղակի նրանց անկեղծությունը փոխվում է:

 

Անասուններից ավելի անխելք են նրանք, ովքեր ծարավը հագեցնում են ոչ թե ջրով, այլ` գինով:

 

Անխելք մարդն իր խելքից է տուժում, իսկ խելացի մարդն` ուրիշների:

 

Փորձել ամեն բան միանգամից անել` նշանակում է ոչինչ չանել:


 

Խոսքով բոլոր մարդիկ միատեսակ են, և միայն արարքները բացահայտում են նրանց տարբերությունը:

 

Դատողություններ են անում բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:

 

Խավարն անվերջ անիծելու փոխարեն մեկ մոմ վառիր՝ շուրջդ լուսավորելու համար...

 

Եթե փողերը չեն ուրախացնում ուրեմն քոնը չեն:

 

Եթե քեզ փողերը հերիքում են, ուրեմն պատկերացումդ չի հերիքում:

 

Լավ է երբ շունը ընկերդ է, բայց վատ է երբ ընկերդ է շուն:

 

Ժամանակը լավ ուսուցիչ է, բայց ցավոք նա սպանում է բոլոր իր աշակերտներին:

 

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով որ արժանի է երբեք չի ստիպի որ դու արտասվես:

 

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը:

 

Կյանքում ամենամեծ երջանկությունը այն հավատն է, որ քեզ սիրում են:

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: misha (13.07.2012)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 276 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԵՐ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
անուն *:
Email:
Код *:
Մուտք
Поиск
Հաշվիչ
ՎԱԶՈՂ ՏՈՂ
Կայքի ստեղծումը