Զորակոչային հանձնաժողովի մոտ զորակոչիկն այնպես էր ձգտում խուսափել ծառայությունից, որ հենց տեղում ընդունվեց թատերական ինստիտուտ:
Հայտարարություն. Հարբեցողության երաշխավորված բուժում: Մշտական հաճախորդներին`զեղչեր:
Այ, ասում են,
որ շախմատը նաև արվեստ է: Եթե դա այդպես լիներ, ապա փողոցներում և
անցումներում կկանգնեին ոչ թե երաժիշտները, այլ շախմատիստները և խնդիրներ կլուծեին կամ կխաղային, իսկ մարդիկ դրա համար նրանց գումար կնետեին:
Դատավորը.
– Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
– Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
– Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
– Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:
Անապատի
կենտրոնում փոքրիկ օազիս է, որի շուրջը վազում է մի նախկին թեթևաթլետ, իսկ
նրա հետևից` առյուծը: Հանկարծ օազիսից դուրս է գալիս մի մարդ, նայում այս
ամենին և բղավում վազողին.
– Լսիր, նա քեզ հասնում է:
– Ոչինչ, ես նրա նկատմամբ երկու շրջանի առավելություն ունեմ:
Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.
– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:
– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:
– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:
– Իսկ մյուսներին:
– Մյուսներին ասում եմ. <<Ձեր երեխան ձեզ շատ նման է>>:
Ամենաօգտակար
բանը, ինչ ես արել եմ աշխատավայրում վերջին ժամանակներս, դուռը յուղելն է,
որ չլսվի, թե ինչպես եմ մեկ ժամ շուտ գնում տուն:
|