կիրակի, 20.07.2025, 04:36ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ Հյուր | RSS
Մենք
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆՅՈՒ
Категории раздела
Мои статьи [73]
ՀՆԱՐՔՆԵՐ [0]
Block title
...
Եղանակ

ՀՈԴՎԱԾՆԵՐ


ԳԼԽԱՎՈՐ » ՀՈԴՎԱԾՆԵՐ » Мои статьи

Ծովի ձայնը սպանել է մարդկանց
Հին ծովային պատմություններում հաճախ հիշատակվում է այն մասին, երբ բաց օվկիանոսում հանդիպել են նավեր, որոնց ամբողջ անձնակազմն ու ուղևորները գտնվել են մահացած` ամեն մեկն իր տեղում, որտեղ գտնվել է այդ պահին, կամ բացարձակ ոչ ոք չի եղել նավի վրա և հապճեպ փախուստի վառ նշաններով։ Անկասկած նավի թիմն ու ուղևորները փորձել են փրկվել իրենց վրա հասնող անսպասելի մահից։ 1948 թվականին Ուրանգ Մեդան հոլանդական նավի նավապետը ռադիոյով հաղորդել է աղետի ազդանշան` տեղեկացնելով, որ նավի վրա նավաստիները բոլորը մահացել են, ինքն էլ է մահանում։ Երբ պատահարի վայր են հասել փրկարարները, նավի վրա ոչ մեկ կենդանի չի եղել։ Տարբեր տեղերում, դեմքներին սարսափի արտահայտությամբ, ընկած են եղել մարդկանց դիակներ։ Ավազակների հարձակումը բացառվում էր՝ մարմինները եղել են անվնաս, առանց կռվի հետքերի, թանկարժեք իրերն էլ բոլորն իրենց տեղում։ 1960-ին Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերվել են երկու բացարձակ անմարդ առագաստանավ ջրի, մթերքի և փրկարար միջոցների պաշարով։ Ի՞նչն է ստիպել մարդկանց այդքան շտապ լքել նավը։ Եւ էլի շատ նման դեպքեր են գրանցվել ծովային պատմության մեջ։ Ճշմարիտ բացատրությունը այդ երևույթի երկար ժամանակ մնացել է հանելուկ։ Վերջին շրջանում է միայն բացահայտվել դրա պատճառը: 1937-ին ռուս ֆիզիկոս Վ.Շուլեյկինը տպագրեց մի հոդված «Ծովի ձայնը» գայթակղիչ վերնագրով։ Նա ապացուցեց, որ երբ քամին սլանում է ալեկոծվող ծովի ալիքների վրայով, օդում առաջանում են մեր լսողությանը անհասանելի ցածր հաճախության ինֆրաձայնային ալիքներ, որոնք ի զորու են անցնել մեծ տարածություններ։ Ինֆրաձայնին հատկանիշ է կենսաբանական ակտիվությունը, ինչի հիմքում է նրա համընկնումը մարդու ուղեղի ալֆա-ռիթմերի հետ։ 15-20 Հերց հաճախականությամբ ձայնը մարդը արդեն չի լսում, սակայն այն ռեզոնացնելու դեպքում կարող է ցավ պատճառել ականջին։ 15 Հց-ից ցածր նրա ազդեցությունը ուժեղանում է։ 7 Հց-ի դեպքում և ավելի ցածր, որոշ պայմանների դեպքում մարդիկ մահանում են։ Նրանց սպանում է ձայնը։
Ում հետաքրքիր է իմանալ՝
20 – 30 Hz- գլխի ռեզոնանս
40 – 100 Hz-աչքերի ռեզոնանս
0.5 – 13 Hz -շնչառական ապարատի ռեզոնանս
4 – 6 Hz-սրտի ռեզոնանս
2 – 3 Hz- ստամոքսի ռեզոնանս
2 – 4 Hz – հաստ աղիքի ռեզոնանս
6 – 8 Hz- երիկամների ռեզոնանս
2 – 5 Hz -ձեռքերի ռեզոնանս
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: misha (04.03.2012)
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 334 | ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԵՐ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
անուն *:
Email:
Код *:
Մուտք
Поиск
Հաշվիչ
ՎԱԶՈՂ ՏՈՂ
Կայքի ստեղծումը