|
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Հետաքրքիր է իմանալ...
Մերձավոր Արևելքում աճում են բույսեր, որոնք կոչվում են ծիծաղի ծաղիկներ: Ծաղիկների պտուղները՝ ոլոռի մեծությամբ սև հատիկները, մարդու մեջ առաջացնում են ծիծաղի բավականին երկար նոպա՝ 30-50 րոպե տևողությամբ: Տեղի բնակիչներն այդ հատիկները ծամում են ատամի ցավը հանգստացնելու համար:
Աշխարհի ամենաերկար բառը կազմված է 184 տառից: Դա Արիստոֆանի ստեղծագործություններից մեկի մեջ հանդիպող հունարեն բառ է:
Երկրագնդի ամենափոքր թփերը աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:
Աշխարհի ամենաերկար ավտոմոբիլը կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ. է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս:
Բարձրակրունկ կոշիկները երևացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է: Բայց ինչո՞ւ պետք է կինն իր կոշիկները բարձր պահի և մարմնի ծանրությունը հենի ոտքերի թաթերի վրա: Ամեն ինչ սկսվել է փողոցների կեղտոտությունից: Փարիզի փողոցների մեծ մասը սալահատակված չէր, և մարդիկ մի փողոցից մյուսն անցնելու ժամանակ երբեմն խրվում էին ցեխի մեջ ու դուրս գալիս ամբողջովին կեղտոտված: Եվ ահա մի քանի հնարագետ կոշկակարներ ոտքը գետնից բարձր դնելու համար հնարեցին բարձր կրունկները, որ հարմար միջոց էր ցեխոտ փողոցներով անցնելու համար: Բոլոր փարիզցիները՝ կին թե տղամարդ, սկսեցին բարձր կրունկներով կոշիկներ հագնել: Բարձրակրունկ կոշիկները նորաձևությունների մայրաքաղաք Փարիզից տարածվեցին աշխարհի բոլոր կողմերը: Հետագայում տղամարդիկ դեն նետեցին իրենց բարձրակրունկները և հագան սովորական կոշիկներ: Իսկ կանայք հավատարիմ մնացին բարձր կրունկներով կոշիկներին...
Մորեխը բնության ստեղծած ամենաահավոր արհավիրքներից մեկն է: Ժողովուրդներ են անհետացել երկրի երեսից՝ մնալով առանց սննդի, երբ ագահ միջատներն անցել են նրանց տարածքով: Գիտական դիտարկումները ցույց են տվել, որ դրանց երամը կարող է մեկ օրում խժռել 80 հազար տոննա հացահատիկ, այսինքն՝ այնքան, որքան անհրաժեշտ է 600 հազար բնակիչ ունեցող քաղաքին մեկ տարի կերակրելու համար:
Նոր տարվա գաղափարը Եգիպտոսում կապվել է Նեղոս գետի հետ: Նեղոսի վարարման և Սիրիուս աստղի երևալու միջև ընկած ժամանակաշրջանը կոչվել է տարի: Ռուսները Նոր տարին նշել են սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝ մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին: 1582 թվականից որոշվեց Նոր տարվա սկիզբը համարել հունվարի 1-ը: Նոր կամ Գրիգորյան տոմարը մտցվել է Հռոմի պապ Գրիգորի կողմից: Հին և նոր տոմարների միջև եղած տարբերությունը կազմում է 13 օր:
Լոս Անջելոս քաղաքի հուշանվերների խանութներում վաճարվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարեթի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում է» 30 վայրկյան:
|
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: misha (04.03.2012)
|
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 355
| ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԵՐ: 0 | |
|
|
|
|