Աշխարհի ամենամեծ գլոբուսը, որն ունի 30 տոննա քաշ և 10 մետր տրմագիծ, ստեղծել է իտալացի Օրֆեո Բարտոլուչչին: Փողկապը 1656թ. մայիսի 18-ին առաջին անգամ երևաց Փարիզում: Մարդկության ամենահին գյուտերից մեկը ասեղն է: Դա միակ իրն է, որը ամենաքիչն է ձևափոխությունների ենթարկվել դարերի ընթացքում: Ամենաերկար վերնագիրն ունի Լոնդոնում 1633թ-ին լույս տեսած մի գիրք: Այն ունի 3999 նիշ կամ 670 բառ: Աշխարհում ամենակարճ անվանում ունեցող ԱՄՆ-ի Մոնթանա նահանգի Ռոու գետն է, որը թափվում է Միսսուրի: Պաշտոնական տվյալներով նրա երկարությունը 61 մ է: Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի <Թշվառներ> վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանվում են 93 ստորակետով, 57 կետ-գծիկով և 4 գծիկով: Ամենախոշոր ավտոբուսը կառուցվել է ԱՄՆ-ում, <Ուեյն> ֆիրմայի կողմից: Այն ունի 18մ երկարություն և 121 նստատեղ: Ամենաշատ ոտքերն ունի Եվրոպայի հարավում հանդիպող բազմոտանիների մի տեսակ` 171-177 զույգ: Կատուն միայն լսում է այն, ինչ իրեն հարկավոր է: Նա կարող է լսել մկան ոտնաձայնը, բայց կրակոցի ձայնից չարթնանալ: Ու վերջում` ամենաերջանիկ մարդն աշխարհում ԵՍ եմ.. քանի որ ունեմ ամենալավ ծնողները, ամենալավ ընտանիքը, ամենալավ ընկերները, ամենալավ դպրոցն ու ամենալավ տնօրենը: