|
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ինչու՞ են մարդիկ ստում
Վերջերս անգլիացի գիտնականների` երկար տարիներ տևած բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ մոտ 3 անգամ ավելի շատ են ստում, քան ընդամենը10 տարի առաջ: Մարդը մեկ օրվա կտրվածքովմիջինը 5 անգամ սուտ է խոսում, իսկ սոցիալական կայքերում նոր բարեկամներ ու ընկերներ ձեռք բերելու համար այս ցուցանիշը կարող է եռապատկվել կամ քառապատկվել: Այս տվյալները պատահականության արդյունքչեն. մասնագետները հավաստիացնում են, որ մարդու կյանքը դժվար է պատկերացնել առանց ստի: Գիտականորեն ապացուցված է, որ սուտը մարդու օրգանիզմի բնական պաշտպանական բազում միջոցներից մեկն է, որը նա ծառայեցնում է իրն պատակներն ու ցանկություններն իրագործելու համար: Պարզվում է, որ սուտ խոսելու ընդունակությունները մարդը ստանում է ժառանգաբար, որոնք հատկապես արտահայտված են այն մարդկանց մոտ, ովքեր առանց ստի կյանք չունեն և օրվա ընթացքում միջինից 2 անգամ շատ են սուտ խոսում: Երբեմն մարդիկ չարաշահում են իրենց պաշտպանական միջոցների գործածումը և ամեն առիթ օգտագործում են ստելու և դիմացինին խաբելու համար, ինչը դրական երևույթ չէ և ոչ ճիշտ դաստիարակության արդյունք է: Այն մեծմասամբ պայմանավորված է ծնողների անուշադրությամբ: Երեխաները շատ հաճախ խաբում են ծնողներին, նրանցից գաղտնիքներ ունենում, ինչը որև է կապչունի երեխայի տարիքի ու սեռի հետ, թեև մանկական մանր ստերը երբեմն պայմանավորված են երեխայի աշխարհայացքով (մինչև5 տարեկան երեխան դեռա շխարհի հեքիաթային ընկալումունի, 5-7 տարեկան երեխանիր համար հերոսներ է ստեղծում և ապրում այդ հերոսների հետ, իսկ7 տարեկանից հետո երեխայի համար պատկերվում է իրական աշխարհը, ինչը և նրա համար նոր տպավորություններ է ստեղծում): Ստախոսությունն ամբողջ աշխարհում կիրառվում է բոլորի կողմից, այն չունի հստակ տարիքային խմբեր, այլ կախված է կյանքի պայմանններից ու պատահականություններից: Եթե կյանքի պայմանները թելադրում են, մարդը կարող է ստել ցանկացած տարիքում ու ցանկացած մարդու, նույնիսկ ամենամոտ հարազատին: Սուտը ստեղծվում է ինքնըստինքյան և հաճ ախարտահայտվում է մարդու նյարդերի լարվածությամբ, որը վտանգավոր է մարդու առողջության համար: Շատ հաճախ նյարդերի լարվածությամբ էլ կարելի է պարզել, թե արդյոք դիմացինը ճիշտ է ասում, թե խաբում է: Ստի հայտնաբերման դետեկտորը ստեղծվել է հենց մարդու նյարդային համակարգի կառուցվածը ռադիոալիքների օգնությամբ գնահատելու միջոցով: Ըստ հոգեբան- նյարդաբանների` Սուտ խոսելը երբեմն անհրաժեշտություն է և ոչ բոլոր դեպքերում է այն արգելվում, որովհետև կան իրադրություններ, երբ անվնաստախոսությունը մարդուն ծանր վիճակից դուրս է բերում, այս դեպքերում միայն կարելի է արդարացնել սուտ խոսելը: Մարդիկ ստում են, քանի որ առանց դրա անհնար է պատկերացնել 21-րդ դարի մարդուն: Սուտը եղել է վաղուց, այն գործում է նաև այսօր ու դեռ կգործի: Այս դեպքում պետք է գտնել ռացիոնալ միջակությունը, այսինքն` սուտ օգտագործել ծայրահեղ դեպքերում, այն էլ եթե սուտը բերում է որևէ դրական արդյունք, հակառակ դեպքում սուտ խոսելը և բարոյապես, և գիտականորեն չի ընդունվում:
|
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: misha (04.03.2012)
|
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 349
| ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԵՐ: 0 | |
|
|
|
|