|
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Մարդու միտքը
Մարդու միտքը անսպառ է և անկանխատեսելի: Մտքի ճկունության ու շարժի շնորհիվ կարելի է ստեղծել այնպիսի բաներ, որ չես էլ պատկերացնի, թե հնարավոր է այդպիսի բաներ իրագործել: Բանաստեղծների միտքը կարող է ամեն ինչ արարել: Երգահանների միտքը կարող է պայծառանալ և ստեղծել այնպիսի սիմֆոնիաներ ու գործեր, որ լսելիս անկախ քեզանից ապրում ես այդ երաժշտությամբ և զգում ես այն: Նկարիչները կարող են այնպիսի կտավներ ստեղծել, որ նայելիս չես էլ հավատա, որ մարդու ձեռք է կպել: Գիտնականները մտածում և բացահայտում են այնպիսի բաներ, որ մարդու ուղեղում չի տեղավորվում: Եվ այս ամենը հզոր մտքի շնորհիվ: Եվ, ահա այսպիսի հզոր մտքերը կարող են մի պահի, մի ակնթարթի, մի թեթև շարժման ու ձայնի պատճառով ընդահատվել: Երբ կտրվում է մարդու մտքի թելը, կարծես ժամանակը կանգ է առնում այդ պահին: Տա Աստված, որ բոլորի մտքերը լինեն անսպառ: Եվ մարդը անվերջ արարի ու արարի, որ աշխարհը օրեցօր ծաղկի ու բարգավաճի
|
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: misha (04.03.2012)
|
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 288
| ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԵՐ: 0 | |
|
|
|
|