|
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Որոշ փաստեր ծխախոտի մասին
Հոգեբանները հաստատում են, որ ծխելուն հակված են ամաչկոտները, վախկոտները, նյարդայինները, այսինքն` նրանք, ովքեր շրջապատի մարդկանց ռեակցիաները, անձնական դժվարությունները և անհաջողությունները միանգամայն բուռն են ապրում:Ծխախոտի ծխի քրոմոտոգրաֆիական տարրալուծումը ցույց է տվել, որ բացի նիկոտինից, ծխախոտի մեջ առկա են նաև նաֆթալինի, ֆենոլի ածանցյալներ և այլ վնասակար նյութեր: Ածխածնի օքսիդի` այդ վնասակար գազի մեծ մասը կլանվում է մարդու օրգանիզմի կողմից:Ամերիկացի բժիշկ Հարրի Վ.Դենիելը երկարատև ուսումնասիրությունների հիման վրա հավաստիացնում է, որ բացի սրտի և թոքերի լուրջ հիվանդություններից, ծխողներին սպառնում են նաև անժամանակ կնճիռները: Երևի հարցի «կոսմետիկական» կողմը կանի այն, ինչը չեն կարողանում անել բժիշկների ամենալուրջ նախազգուշացումները: Գուցե դա ծխողներին, իհարկե առաջին հերթին ծխող կանանց ստիպի թողնել ծխելը:
Բոլորը գիտեն, որ ծխախոտը ծխում են, և շատերն էլ գիտեն, թե դա որքան վնասակար է: Իսկ ի՞նչ կլինի, եթե սկսեն ուտել ծխախոտը: Սակայն, երբ խոսքը վերաբերում է ծխախոտը ուտելիքի մեջ գործածելուն, ապա նկատի ունեն ոչ թե տերևները, այլ սերմերը: Բանն այն է, որ ծխախոտի որոշ տեսակների սերմեր նիկոտին ամենևին չեն պարունակում, բայց դրա փոխարեն հարուստ են սպիտակուցներով: Այդ սերմերն ավելացնում են անասնակերի մեջ` սննդարարությունը բարձրացնելու համար: Որոշ մասնագետներ նշում են, որ այդ «մթերքը» ժամանակին կմտնի մարդու կերակուրի օրաբաժնի մեջ:
Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է բազմանում և աճում ծխախոտը: Ծխախոտն ուժեղ բուրմունք ունի, որը հրապուրում է գիշերային թիթեռներին. հենց այդ թիթեռներն են մասնակցում ծխախոտի ծաղիկների փոշոտմանը: Այդ կարգին պատկանող բույսերը էվոլյուցիայի ընթացքում հարմարվել են, դրանց ծաղիկները սկսում են եթերային յուղեր արտազատել մութն ընկնելիս: Բուրավետ ծխախոտը ցերեկային միջատների կարիքը չունի, ցերեկները ծաղիկները ոչ միայն չեն բուրում, այլև փակ են, ամուր սեղմված, որպեսզի դրանց վրա անկոչ «հյուրեր» չնստեն և զուր չթափեն թանկարժեք ծաղկափոշին: Գիշերային միջատներին ոչ միայն ծաղիկների բույրն է գրավում, այլև` գույնը: Բուրավետ ծխախոտի ծաղիկներն առավել հաճախ սպիտակ են և լավ տեսանելի մթության մեջ: Ճիշտ է, կան նաև կարմրա-կապտավուն ծաղիկներ ունեցող ծխախոտներ, բայց դրանք աճեցվում են արհեստական պայմաններում: Սակայն ելնելով ծխողների հետզհետե ավելացող թվից` Ամերիկայի Լոս Անջելես քաղաքի հուշանվերների խանութներում վաճառվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Ինչեր ասես, որ չեն հորինի այդ ամերիկացիները: Բանն այն է, որ երբ սիգարետի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազը հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում» է 30 վայրկյան: Կա մեկ այլ տարբերակ ևս, երբ ծխելը թողած մարդը ծխելու ցանկություն է զգում և, չկարողանալով իրեն զսպել, ձեռքը նորից մեկնում է գլանակին, ապա նրան անհրաժեշտ է միայն մոտենալ հեռախոսին և հավաքել համապատասխան համարը: Նույն պահին լսափողում լսվում է ասթմատիկ խզզոց և տանջալից հազ, որոնք հատկանշական են մոլի ծխողներին: Ուսումնասիրված է, որ ժապավենի վրա ձայնագրված այդ հնչյունները ծխողների վրա սարսափեցնող ազդեցություն են ունենում, և նրանք հրաժարվում են վերսկսել ծխելը
|
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ: Мои статьи | ԱՎԵԼԱՑՐԵՑ: misha (04.03.2012)
|
ԴԻՏՈՒՄՆԵՐ: 398
| ԳՆԱՀԱՏԱԿԱՆ: 0.0/0 |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԵՐ: 0 | |
|
|
|
|