|
ՍԱՅԹԵՐ
В категории сайтов: 16 Показано сайтов: 11-16 |
Страницы: « 1 2 |
Сортировать по:
ամսաթիվ ·
վերնագիր ·
Գնահատական ·
անցումներին
Ամիսներ առաջ ներկայացրել էի մի հետաքրքիր
կայք, որտեղ կարող էիք նկարել մարդուկ և օգնել նրան հաղթահարել
փորձությունները: Վերջերս այդ կայքում տեղադրվել է երկրորդ մասը, որը
անմիջական կապ ունի առաջին մասին հետ: Անհրաժեշտ է սկզբում ըստ ձեր երևակայության նկարել մարդուկ և այնուհետև կատարել նրա հրահանգները (նկարել աստիճան, վագրի հագուստ, ջրով լի պարկ, քար, թևեր և այլն):
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ |
Անցումներ: 268
| Ավելացրեց: Նկարեք մարդուկ և օգնեք նրան: Մաս 2
| Ամսաթիվ: 23.06.2012
|
LinguaLeo.ru ինտերնետային կայքը
նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել անգլերեն
լեզվի իրենց բառապաշարը և գործնականորեն կիրառել իրենց գիտելիքները: Դա
կարող են անել Vimeo, YouTube, LibriVox, DotSub, Google և այլ ինտերնետ
ռեսուրսների օգնությամբ: LinguaLeo.ru-ի
միջոցով անգլերեն սովորողները հնարավորություն կունենեն օգտվել մեդիա
ռեսուրսներից՝ դիտել տեսագրություններ` ունենալով տեսագրությունների
տեքստը, կամ լսել աուդիո ձայնագրություններ: Կտրվեն գործիքներ, որոնց օգնությամբ սովորողները ավելի հեշտ կյուրացնեն նոր բառապաշարը:
Ուսումնական գործընթացը սկսվում է հետևյալ
կերպ՝ մտնելով այս կայք՝ սովորողներին տրվում է թեսթ նրանց լեզվական
գիտելիքների մակարդակը որոշելու համար: Դրանից հետո ծրագիրը կազմում է ուսումնական պլան լեզուն սովորելու համար: Հաշվի
է առնվում նաև այն, թե որքան ժամանակ է հատկացնում ուսանողը տվյալ
մակարդակը սովորելու համար: Ուսումնական պլանի շրջանակներում կայքը ունի
բազմաթիվ երգեր, տեսագրություններ, տեքստեր և այլ նյութեր: Մի խոսքով, եթե
ցանկանում եք զարգացնել անգլերեն լեզվի ձեր բառապաշարը, ապա փորձեք այս ծառայությունը:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ |
Անցումներ: 221
| Ավելացրեց: Սովորում ենք անգլերեն
| Ամսաթիվ: 23.06.2012
|
Շատ գեղեցիկ պատրաստված ֆլեշ անիմացիա է,
որի միջոցով կարող եք մկնիկով ստանալ երաժշտությանը համահունչ պատկերներ:
Սա նաև շատ լավ հանգստացնում է նյարդային համակարգը: Խորհուրդ եմ տալիս
փորձել:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ |
Անցումներ: 274
| Ավելացրեց: Գեղեցիկ անիմացիա:
| Ամսաթիվ: 23.06.2012
|
Picnic-ը իրենից ներկայացնում էր օնլայն
ծառայություն, որը հնարավորություն էր տալիս ինտերնետային կայքի միջոցով
մշակել ու կիրառել տարբեր էֆեկտներ լուսանկարների վրա: Ապրիլ ամսին Google
փակեց այդ ծառայությունը` դրա փոխարեն առաջարկելով Google+ սոցիալական
ցանցում տեղադրված գործիքները: Սակայն եթե գրանցված չեք այդ կայքում կամ
չեք ցանկանում ամեն անգամ լուսանկարներ մշակելու համար այցելել Google+
սոցիալական կայք, ապա կարող եք օգտվել PicMonkey կայքի ծառայություններից:
Կայքը հնարավորություն է տալիս ինչպես կտրել ու փոխել լուսանկարի չափսերը,
այնպես էլ կիրառել բազմազան էֆեկտներ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ |
Անցումներ: 608
| Ավելացրեց: Վերջերս Google-ի կողմից փակված Picn
| Ամսաթիվ: 23.06.2012
|
Երբ ձեր ծանոթները կամ բարեկամները
ինքնաթիռով ինչ-որ տեղ են գնում, ապա այլևս կարիք չկա անորոշ վիճակում
նստել ու սպասել վայրէջքին: Այժմ արդեն հնարավորություն կա իրական
ժամանակում հետևել օդում գտնվող բոլոր ինքնաթիռներին FlightRadar24
ծառայության միջոցով: Ծառայությունն ունի բավականին պարզ ու գեղեցիկ
ինտերֆեյս: Անհրաժեշտ է ընդամենը սեղմել քարտեզի վրա գտնվող ինքնաթիռի վրա և
իմանալ այդ ինքնաթիռի մասին անհրաժեշտ ինֆորմացիա (ավիաընկերություն,
արագություն, թռիչքի հետագիծ, բարձրություն, կոորդինատներ և այլն): Կոնկրետ
թռիչքի մասին տվյալներ իմանալու համար կարող եք նաև գրել թռիչքի համար և
որոնել: Կայքում երևում են այն ընկերությունների ինքնաթիռները, որոնք
օգտվում են ADS-B համակարգից: Ինքնաթիռները պատկերված են Google-ի քարտեզի
վրա:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ |
Անցումներ: 265
| Ավելացրեց: Հետևեք թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքն
| Ամսաթիվ: 23.06.2012
|
Գոյություն ունի մի գեղեցիկ հնարք, որի
միջոցով կարող եք որոնումներ կատարել Google-ում և տեսնել որոնման
արդյունքները օվկիանոսի մեջ: Այնուհետև կարող եք բռնել և տեղափոխել բերված
արդյուքները:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ |
Անցումներ: 232
| Ավելացրեց: Google-ի որոնման արդյունքները օվկիա
| Ամսաթիվ: 22.06.2012
|
|
|