ուրբաթ, 18.07.2025, 01:55ՈՂՋՅՈՒՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ Հյուր | RSS
Մենք
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆՅՈՒ
Block title
...
Եղանակ

ՍԱՅԹԵՐ


Главная » Каталог сайтов » ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ

В категории сайтов: 16
Показано сайтов: 1-10
Страницы: 1 2 »

Сортировать по: ամսաթիվ · վերնագիր · Գնահատական · անցումներին



Գոյություն ունի մի հետաքրքիր կայք, որի միջոցով կարող եք նկարել մարդուկ և օգնել նրան հաղթահարել փորձությունները: Անհրաժեշտ է սկզբում ըստ ձեր երևակայության նկարել մարդուկ  և այնուհետև կատարել նրա հրահանգները (նկարել բանալի, փուչիկ, թուր, ամպ և այլն): Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել այս հետաքրքիր ու զվարճալի կայքը:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 450 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012


Բլոգում մի անգամ արդեն ներկայացրել եմ դիտարկչի տարբեր պատուհաններով պատրաստված ինտերակտիվ խաղ: Սակայն այս անգամ ոչ թե խաղ է, այլ Ձեր մասնակցությամբ ֆիլմ: Ավելի կոնկրետ Ձեր փողոցի մասնակցությամբ: Ֆիլմի սկզբում անհրաժեշտ է գրել Ձեր հասցեն և այնուհետև վայելել գեղեցիկ ֆիլմը: Քանի որ ֆիլմում օգտագործվում են նաև Google-ի քարտեզների փողոցային նկարները, ապա ֆիլմը իր ամբողջ գեղեցկությամբ տեսնելու համար կարող եք մուտքագրել օրինակ New York, NY, USA: Տեսահոլովակը մասնատված է դիտարկչի տարբեր պատուհանների մեջ, այդ պատճառով խորհուրդ է տրվում փակել ավելորդ պատուհանները և տեսահոլովակի ընթացքում չփակել կամ տեղաշարժել որևէ պատուհան:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 457 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012



Ջեյսոն Զադան ստեղծել է մի հետաքրքիր ու փոքր ինչ վախենալու ֆիլմ, որի մեջ կարող եք մասնակցություն ունենալ նաև Դուք, ավելի ճիշտ Ձեր ֆեյսբուքի պրոֆիլը: Ֆիլմը կարճ ժամանակահատվածում շատ մեծ տարածում է գտել և հասցրել է սիրվել բազմաթիվ մարդկանց կողմից: Նախքան ֆիլմը դիտելը, տեղեկացնեմ, որ այն անվնաս է և Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտում: Խորհուրդ եմ տալիս բոլորին փորձել:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 469 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012

Թվիթեր միկրոբլոգի օգտագործողների համար ստեղծվել է մի հետաքրքիր ու օգտակար կայք, որի միջոցով նրանք կարող են տեսնել, թե որ երկրներից են մարդիկ հետևում իրենց գրառումներին: Կայքի միջոցով կարող եք ձեր Թվիթերի հետևորդներին դասավորել քարտեզի վրա՝ ըստ իրենց երկրների, նահանգների կամ քաղաքների: Օրինակ Թվիթերի իմ պրոֆիլի հետևորդների քարտեզը ունի հետևյալ տեսքը՝

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 230 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012


Վահագն Պոդոսյանը ստեղծել է մի զվարճալի ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է նամակ գրել Ձմեռ Պապիկին: Անհրաժեշտ է պատասխանել տրվող 21 հարցերին և վերջում կարդալ նամակը: Խորհուրդ է տրվում դաշտերը լրացնելուց լինել անկեղծ և լրացնել իրական տվյալներ: Ստացված հետաքրքիր ու զվարճալի նամակները կարող եք գրել այս գրառման մեկնաբանությունում:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 601 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012


2011թ. փետրվարի մեկին Google ընկերությունը ներկայացրեց մի նախագիծ, որի միջոցով հնարավոր է վիրտուալ այցելել աշխարհի հայտնի թանգարանները և քայլել այդ թանգարանների մեջ: Նախագիծը կոչվում է Google Art Project: Նախագիծը առայժմ ներառում է 17 թանգարաններ, որոնց թիվը հետագայում կարող է ավելանալ:

Նախագիծը իր մեջ ներառում է՝
- 11 քաղաքների 17 թանգարաններ
- 17 հատ գեգապիկսելանոց նկարներ
- 385 սենյակներ
- 486 լուսանկարիչներ
- 1061 բարձր որակի լուսանկարներ


Թանգարանները կարող եք նայել նաև 3D ակնոցներով: Դրա համար անհրաժեշտ է միացնել եռաչափ ռեժիմը (աջ click արեք էկրանի վրա և նշեք 3D mode on):

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 382 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012

Ովքեր արդեն տեսել են Facebook Timeline-ի գովազդը, ուրեմն արդեն հասկացան, թե ինչի մասին է խոսքը: Այդ տեսահոլովակում ցուցադրվում է Ֆեյսբուքի մի օգտատերի կյանքի առանցքային իրադարձությունները: Այժմ նմանատիպ տեսահոլովակ կարող եք պատրաստել նաև դուք: Այդ նպատակով պատրաստվել է մի կայք, որը պատրաստում է տեսահոլովակ՝ օգտագործելով Facebook Timeline-ը: Անհրաժեշտ է այցելել այս կայքը, սեղմել Make Your Movie և հաստատել ծրագրի իրավասություններ: Այնուհետև սպասեք 1-10 րոպե (կախված Ֆեյսբուքում ձեր ակտիվությունից) և վայելեք Ձեր կյանքի մասին պատմող ֆիլմը: Տեսահոլովակը ստեղծելուց հետո կարող եք փոխել երաժշտությունը և փոխել առանցքային կադրերը: Հնարավորություն կա նաև տարածել տեսահոլովակը և ցուցադրել ընկերներին: Դե ինչ, խորհուրդ եմ տալիս փորձել և տեղեկացնել ընկերներին :)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 231 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012






Klout.com կայքը թույլ է տալիս հաշվել ձեր ակտիվությունը տարբեր սոցիալական կայքերում և արդյունքը համեմատել այլ մարդկանց հետ: Հաշվարկը կատարվում է Twitter-ում, Facebook-ում և Google+ -ում ձեր ակտիվության հիման վրա: Միավորներիի միջակայքը 0-100 է, այսինքն առավելագույնը կարող եք ստանալ 100 միավոր: Հաշվարկը կատարվում է պարբերաբար, այնպես որ այսօրվա ձեր ունեցած միավորը կարող է տարբերվել վաղվա միավորից: Klout-ում բարձր միավորներ հավաքելու համար անհրաժեշտ է՝

-ունենալ շատ հետևորդներ Թվիթերում
-հետևել շատ մարդկանց Թվիթերում
-հաճախակի կատարել գրառումներ (թվիթներ)
-հաճախակի վերահրապարակել այլ մարդկանց թվիթները
-հետևել հնարավորինս քիչ սպամ կամ կեղծ պրոֆիլների
-այլ մարդկանց գրառումներում հնարավորինս շատ պետ է նշված լինի Ձեր Թվիթերի անունը (mention)
-ստանալ շատ անձնական նամակներ




Այս տվյալներին գումարվում է նաև Ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերում ձեր ընկերների, մեկնաբանությունների, լայքերի, գրառումների և այլ բաղադրիչների քանակը: Առաջիկայում նախատեսվում է նաև այս տվյալներին գումարել Ֆեյսբուքի էջերի ակտիվությունը: Klout համակարգ կարող եք մուտք գործել օգտագործելով ձեր Ֆեյսբուքի կամ Թվիթերի պրոֆիլը: Մի խոսքով հաշվեք ձեր վարկանիշը սոցիալական կայքերում և համեմատեք ընկերների հետ:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 225 | Ավելացրեց: MISHA | Ամսաթիվ: 23.06.2012


Google-ը տարբեր իրադարձությունների կապակությամբ երբեմն փոխում է իր գլխավոր էջի լոգոն: Այդ լոգոոն հիմնականում նվիրված է լինում նշանակալից տոներիի կամ հայտնի մարդկանց և կոչվում է Դուդլ: Դրանք կարող են լինել անիմացիոն կամ անշարժ պատկերներ: Գոյություն ունի մի էջ, որտեղ կարող եք տեսնել բոլոր Դուդլերը: Հնարավորություն կա գրել Դուդլի անունը և որոնել: Կարող եք նաև ընտրել տարեթիվը և այն երկիրը, որտեղ ցուցադրվել է այդ Դուդլը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 386 | Ավելացրեց: Գուգլի բոլոր Դուդլերը մեկ վայրում | Ամսաթիվ: 23.06.2012

Եթե ցանկանում եք իմանալ, թե որ հայտնի մարդկանց եք նման, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել մեկ լավ որակի լուսանկար: Հնարավորություն կա նաև տեղադրել Ձեր և նմանակների լուսանկարները շաբլոնի վրա և ստեղծել գեղեցիկ պատկերներ: Ստացված արդյունքը կարող եք պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոցիալական կայքերում:

1.Այցելեք այստեղ:

2.Սեղմեք Создать свой коллаж:

3.Սեղմեք Обзор ու ընտրեք Ձեր լուսանկարներից որևէ մեկը: Ավելի լավ արդյունք ստանալու համար աշխատեք ընտրել այնպիսի լուսանկար, որի վրա դեմքը ուղիղ լինի ու հստակ երևա:


4.Այնուհետև սպասեք, մինչև ծրագիրը ավարտի համապատասխան գործողությունները: Ընտրեք շաբլոնի ձևը ու դրա վրա տեղադրվող աստղերի լուսանկարները (կախված շաբլոնից պետք է ընտրեք համապատասխան քանակի լուսանկարներ): 

Մազերը չհաշված, նմանություն կա :)

5. Ստացված արդյունքը տեսնելու համար սեղմեք Просмотр: Արդյունքը պահպանելու կամ տարածելու համար սեղմեք Сохранить:

Կայքում հնարավորություն կա նաև որոշակի տեղեկություն ստանալ Ձեզ նման աստղի մասին կամ ստեղծել վերափոխվող վիդեո (Morph): Փորձեք տարբեր նկարների վրա ու զվարճացեք:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԿԱՅՔԵՐ | Անցումներ: 245 | Ավելացրեց: Ո՞ր հայտնի աստղին եք նման | Ամսաթիվ: 23.06.2012

1-10 11-16
Մուտք
Поиск
Հաշվիչ
ՎԱԶՈՂ ՏՈՂ
Կայքի ստեղծումը